Ձեռբակալվել է Արմավիրում ավազակային հարձակում կատարած 1 անձ
Արմավիր քաղաքում օգոստոսի 8-ին, գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին ժամը 01.50-ի սահմաններում ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով մտել է Արարատյան փողոցում գտնվող մթերային խանութներից մեկը
և դանակի սպառնալիքով վաճառողուհուց պահանջել պարանոցի շղթան, ապա պոկել է այն, դրամարկղից վերցրել գումար և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խանութ մտած անձի ինքնությունն ու գտնվելու վայրը:
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ, ապա ներկայացվել նախաքննական մարմին, որտեղ էլ նույն օրը ձերբակալվել է: