Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր Է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման մեջ
Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական և նրա կառավարության երկու նախկին նախարարներ՝ Խուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը, իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման եւ շուրջ 301 միլիոն դոլարի յուրացման մեջ: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել Է elsalvador.com ինտերնետ-պորտալը:
Նախկին նախագահըև մյուս մեղադրյալներն այդ քայլին են դիմել, որպեսզի կրճատեն հնարավոր ազատազրկման ժամկետը: Մասնավորապես, Սական հուսով Է, որ դա իրեն թույլ կտա բանտում անցկացնել ոչ թե 30 տարի, այլ միայն 10 տարի մեղադրական դատավճռի դեպքում:
Դատախազությունը նաև պահանջել Է, որ Սական պետությանը վերադարձնի 25 միլիոն դոլար: Սական կենտրոնամերիկյան հանրապետությունը գլխավորել Է 2004 թվականից մինչեւ 2009 թվականը: Նա ձերբակալվել Է 2016 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: