Արմավիրում դիմակավորված անձը մթերային խանութ է թալանել
Օգոստոսի 8-ին ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ,
որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Խանութ ներխուժած անձը պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ այն ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ։