Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվում մոտեցող թայֆունի պատճառով
Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում Է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 90 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել Է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով: Հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Մոբարայում արդեն բացված Է 33 տարհանման կենտրոն: Ներկայում «Շանշան» թայֆունը դեպի Ճապոնիայի կենտրոնական շրջաններ Է շարժվում Խաղաղ օվկիանոսի կողմից: Սպասվում Է, որ այն Հոնսյու կղզի, որտեղ գտնվում են Տիբայի եւ Իբարակայի պրեֆեկտուրաները, կհասնի կեսգիշերին:
Մայրաքաղաքին թայֆունը պետք Է մոտենա օգոստոսի 9-ի կեսօրին: Արդեն այժմ Տիբայի, Իբարակայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Տոկիոյում հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվում են քամու սաստիկ պոռթկումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: