Ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 7-ին պատահար է տեղի ունեցել: Ահազանգը «911» ծառայությունը ստացել է ժամը 17:40-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 74-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ՎԱԶ- 2106» (վարորդը՝ Մ. Օ., ծնված 1970թ.) եւ «ՎԱԶ-21013» մակնիշերի ավտոմեքենաները (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1989թ.): Բախման հետեւանքով «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ա.Հ.-ը (2000թ.) հոսպիտալացվել են «Արարատի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են լավ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտուց: