Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարել է ասֆալտապատման փոսային աշխատանքների մրցույթ
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Այսօր Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարել է գնանշման հարցում՝ ճանապարհային ասֆալտբետոնե ծածկույթի փոսային նորոգման աշխատանքների կատարման համար։ Հայտերի բացումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին։
Եթե ավելի պարզ, ապա հայտարարվել է ասֆալտապատման փոսային աշխատանքների մրցույթ, որը կկայանա մեկ շաբաթ անց։ Էջմիածնի բնակիչները գիտեն, որ անհիշելի ժամանակներից քաղաքում գնանշման հարցումների մասնակցել, մրցույթները հաղթել և ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել է միայն մեկ ընկերություն։ Վերջապես հնարավորություն է ստեղծվել անցկացնել մրցակցային, բաց և թափանցիկ գնանշման հարցումներ, որի արդյունքում կշահեն և՛ մասնակից ընկերությունները, և՛ Էջմիածնի քաղաքապետարանը։ Այսպիսով, հորդորում եմ մանագիտացված ընկերություններին մասնակցել մրցույթին և աջակցել քաղաքին որակյալ ասֆալտապատման աշխատանքների իրականացման հարցում։
Մանրամասների համար այցելել www.gnumner.am ինտերնետային կայք»: