323.7 հազար BMW Եվրոպայից հետ է կանչվում
BMW ընկերությունը Եվրոպայից հետ է կանչում 323,7 հազար ավտոմեքենա՝ գազի արտանետման համակարգում հնարավոր անսարքության պատճառով: Այս մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Հետվերադարձը վերաբերում է 3-6 սերիայի մոդելներին, ինչպես նաև Х3-Х6 սերիաներին: Ընկերությունը կստուգի համակարգը և անհրաժեշտության դեպքում կփոխի այն:
Ավելի վաղ նույն այս պատճառով Հարավային Կորեայից ընկերությունը հետ է վերադարձրել 106 հազար ավտոմեքենա: Այնտեղ այս խնդիրը հրկիզման 30 դեպքի պատճառ է դարձել: BMW-ից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: