Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 7-ին կազմել է 481.69 դրամ՝ աճելով 0.19 դրամով:
Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.23 դրամ (աճել է 1.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.51 դրամ (աճել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.59 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 237.78 դրամ, ոսկի՝ 18,829.03 դրամ, պլատին՝ 12,879.84 դրամ: