Հետախուզվող քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին
«Կանեփ-կակաչ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակում, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
օգոստոսի 6-ին, ժամը 18.35-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Սամվել Խ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 157 հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: