Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:
Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Պատգամավորները հաշվի են առել Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները:
Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր: