Լոռու մարզում դանակահարվել է 34-ամյա տղամարդ
Լոռու մարզում օգոստոսի 6-ին, ուշ երեկոյան 34-ամյա տղամարդ է դանակահարվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 23:00-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Մյասնիկյան փողոցում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդ: