Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորը հոսպիտալացվել է
Այսօր, օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց Toyota մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 34 NN 280 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է շպրտվել և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Փրկարարները Toyota-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: