ՀՀԿ–ն դեռ որոշում չունի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
Հանրապետական կուսակցությունը դեռեւս չի քննարկել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք դեռեւս նիստ չենք հրավիրել ու ես չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցենք, թե ոչ, կամ ում թեկնածությունը կառաջադրենք»,- ասել է Շարմազանովը։
Մինչ ՀՀԿ–ն պաշտոնապես կհայտարարի, արդեն իսկ տեղեկություններ կան, որ կուսակցությունում հակված են չմասնակցել ընտրություններին: