Սուրիկ Խաչատրյանի որդին այս փուլում չի կարող բանակ զորակոչվել. փորձաքննություն է անցնում. ՊՆ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ներկայումս չի կարող զորակոչվել բանակ, քանի որ փորձաքննություն է անցնում: Այս մասին News.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Խաչատրյանի նամակին:
«Տրդատ Խաչատրյանն այժմ փորձաքննություն է անցնում, հետևաբար իր հայտարարության հիման վրա չի կարող բանակ զորակոչվել: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի, ապա կզորակոչվի բանակ: Այսինքն, այս փուլում պետք է բժիշկներն աշխատեն ու մեզ հստակ գնահատական տան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: