ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա հարձակումը
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա հարձակումը։
«ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա:
Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել էին դեպի Երևան:
Եղել են բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: