Վթարից 1 շաբաթ անց 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Երևանի Խորենացի փողոցում հուլիսի 29-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին ժամը 20.00-ին վարորդը` 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: