Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վերականգնվել է ծանր վնասվածքից հետո և վերադարձել խաղադաշտ:
Սլովակիայի երկրորդ լիգայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինայի» երկրորդ թիմը սեփական հարկի տակ ընդունել է «Դուբնիցային» և 3:1 հաշվով հաղթանակ է տարել:
19-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել հանդիպման 61-րդ րոպեին և խաղավարտից 3 րոպե առաջ գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչի շնորհիվ «Ժիլինայի» երկրորդ թիմի ֆուտբոլիստները ձևակերպել են հանդիպման վերջնահաշիվը:
«Ժիլինա-2»-ն անցկացրած երեք խաղից հետո վաստակել է 6 միավոր և առաջատար դիրքեր է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:
Մանրամասն` տեսանյութում: