Աճուրդում վաճառվել է ամենախոշոր ադամանդը
Ալմաստ արդյունահանող ռուսական Ալռոսա հոլդինգը վաճառել է ամենախոշոր ռուսական ադամանդը՝ «Դինաստիա» հավաքածուից ։
Գնորդի անունը և ադամանդի արժեքը չի բարձրաձայնվում։ Սակայն նշվում է, որ ընկերությունն ամբողջ հավաքածուի վաճառքից 10 մլն դոլար շահույթ է ստացել։
Ադամանդն 51․38 կարատ է, D երանգի (անգույն), VVS1 (առանց ներառումների) մաքրության։ Դա ամենախոշոր ադամանդներից ամենամաքուրն է, որը երբևէ հանդիպել է «ռուսական ոսկերչական արվեստի պատմության մեջ»։