Առեղծվածային դեպք Երևանում․ Երևանյան լճում հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի
Երեւանում, օգոստոսի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել, ժամը 18։20-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճի մեջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի 19-ամյա Գրետա Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։