Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն ունեցավ Եվրոպայի 3 չեմպիոն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 3 ոսկե և 2 բրոնզե մեդալով՝ հանդես գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն 4 ոսկե մեդալ նվաճած ռուսներին:
Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) ևԱրման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) և Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի:
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում: