Վրաստանում որոշ բնակիչներ երբեք չեն լսել համացանցի մասին
Վրաստանի բնակիչների մի փոքր հատվածը երբեք չի լսել համացանցի մասին, ևս մեկ չորրորդը երբեք չի օգտվել դրանից։ Նման տվյալներ են հրապարակվել ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած հարցման մեջ։
Հարցվածների 1%-ը պատասխանել է, որ չգիտի, թե ինչ է ինտերնետը, երբ հետազոտողները նրանց հարցրել են, թե ինչ հաճախականությամբ են համացանց մտնում։ 28%-ը հայտարարել է, որ երբեք չի օգտվել համացանցից։ Միևնույն ժամանակ, Վրաստանի բնակիչների կեսից ավելին օգտվում են համացանցից, որոնց 10%-ը՝ շաբաթական մեկ անգամ։
Հարցման համաձայն՝ օգտատերերի մեծ մասը Թբիլիսիում է բնակվում։ Այստեղ 81%-ը մշտապես օգտվում է համացանցից, ևս 3%–ը շաբաթական մեկ անգամից քիչ է օգտվում համացանցից, իսկ 16%-ը՝ ընդհանրապես չի օգտվում։