Հովհաննես Մաղաքյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, րոպեներ առաջ 4։2 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։