Նախկին պատգամավորը ծեծի է ենթարկել 42-ամյա քաղաքացուն
Երեկ օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խաչատրյանը, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետև ծեծի է ենթարկել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ռ Խաչատրյանը նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, ամնկահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։