Պարզ լճին հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել
Օգոստոսի 5-ին, ժամը 18:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում գտնվող «Պարզ լճին» հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: