Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են
Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օգոստոսի 5-ին, ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: