Սևանը՝ ճահճացման եզրին (տեսանյութ)
Սևանա լիճը ճահճացման եզրին է: Այս մասին ահազանգում էին բնապահպանները տարիներ շարունակ: Իսկ վերջին շրջանում խնդիրն առավել ցայտուն կերպով արտահայտվեց, և սա, ըստ մասնագետների, լճի բնական արձագանքն է:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ սկսվեցին ջրբացթողումներ լճից, ինչի հետևանքով այսօր Սևանում ունենք էկոլոգիական աղետ»,- նշում է բնապահպան Սիլվա Ադամյանն ու հավելում, որ էկոհամակարգը պետք է վերականգնվի և պետք է արգելել ջրբացթողումները:
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանի դիտարկմամբ՝ լճին ամեն օր վտանգ է սպառնում, և դրանք կանխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մաքրել լիճ թափվող գետերը:
Մանրամասները՝ տեսանյութում: