Գրեթե բոլոր բնագավառներում հասել եմ բարձունքի.VARDA
VARDA - ն Instagram-.ի իր էջում գրել է. «Երկար տարիներ ես աշխատում էի ինձ և իմ որակների վրա՝ տարբեր ոլորտներում՝ բիզնես, սպորտ, ընտանիք, անձնական կյանք…
Եվ ահա այժմ, երբ ես գրեթե բոլոր բնագավառներում հասել եմ բարձունքի, ցանկանում եմ դադարել լինել ամենալավը, ամենապունկտուալը, ամենախելացին…
Այ հիմա ես պետք է վազեմ աշխատանքի, բայց փոխարենը ըմպում եմ սուրճ եւ վայելում եմ հիանալի նախաճաշը՝ իմ սիրելի սրճարանում:
Ինքս եմ ծիծաղում իմ հանդգնության եւ անպատասխանատվության վրա, ես ոչ միայն ինձ թույլ եմ տվել, այլեւ նախապես պլանավորել եմ աշխատանքից ուշանալս:
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ աշխարհը չի կործանվի, բայց ահա մի երջանիկ կնոջով այն կավելանա»: