ՊՍԺ-ն 6-րդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
Փարիզի ՊՍԺ-ն 8-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթակիր:
Սուպերգավաթի խաղում Ֆրանսիայի գործող չեմպիոնը 4:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»: Չինաստանի Շենչժեն քաղաքի Shenzhen Universiade Sports Centre ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
ՊՍԺ-ի դարպասը պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված իտալացի 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, իսկ բրազիլացի հարձակվող Նեյմարը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:
ՊՍԺ-ն Ֆրանսիայի սուպերգավաթակիր դարձել էր նաեւ 1995-ին, 1998-ին, 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին ու 2017-ին:
Ֆրանսիայի Սուպերգավաթ
ՊՍԺ - «Մոնակո»՝ 4:0
Անխել Դի Մարիա, 33, 90+2, Քրիստոֆեր Նկունկու, 40, Տիմոտի Վեա, 67