Վարազդատ Հարոյանը խաղաժամանակ չստացավ «Կրասնոդարի» դեմ խաղում
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տանը 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»: Հյուրերը տարան կամային հաղթանակ՝ հաղթական գոլը խփելով 89-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորվել էր «Ուրալի» պահեստայինների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ուրալը» պարտվել էր «Անժիին», իսկ «Կրասնդոդարը»՝ Կազանի «Ռուբինին»:
Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 1:2
Էրիկ Բիկֆալվի, 6 – Վիկտոր Կլաեսոն, 48, Պավել Մամաև, 89