Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտավորությունների իրականացմանը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Օգոստոսի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր՝ ամբողջ ծավալով պարտականությունների կատարմանը»,- ասվում է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: