Կարո՞ղ է արդյոք Վիկտոր Սողոմոնյանը ներգրավել Մարտի 1-ի գործում որպես վկա
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը ևս ներգրավվի Մարտի 1-ի գործում որպես վկա, քանի որ որպես նախագահի մամուլլի խոսնակ ներկա է եղել Քոչարյանի հանդիպումներին, այդ թվում՝ փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ հրամկազմի հետ հանդիպմանը:
«Այն տրամաբանությամբ որով լույս ախարհ է եկել այս դրվագը, այո, իհարկե»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե փետրվարի 23-ի հանդիպմանը Քոչարյանն ի՞նչ հանձնարարականներ է տվել, Վ.Սողոմանյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ այդ մասին Քոչարյանը խոսել է իր հարցազրույցում: