Քոչարյանի համար նախաձեռնած ստորագրահավաքին միացել է ևս մեկ հոգի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգաամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները:
Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն Հանրապետական կուսակցության անդամները չեն: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանին, Էդուարդ Շարմազանովից կամ Արմեն Աշոտյանից բացի, ստորագրահավաքին միացել է նաև Կարեն Բեքարյանը, ով անկուսակցական է և հանդիսանում է միայն համանուն խմբակցության անդամ: Ընդ որում, նա հանդիսանում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ և հայտնի է իր եվրեպամետ արժեքներով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում