Հայ ըմբիշները կպայքարեն մեդալների համար
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այսօր պայքարն սկսել են ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչներից երեքը կպայքարեն մեդալների համար։
57 կգ քաշային Արսեն Հարությունյանը նախ 12։2 հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, այնուհետև քառորդ եզրափակչում 11։0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռզազադեին։ Կիսաեզրափակչում Հարությունյանը 10։0 հաշվով հաղթել ու ոչ մի շանս չի տվել հունգարացի մրցակցին։ Եզրափակչում նա կհանդիպի ուկրաինացի Անդրիի Ջելեպին։ Բրոնզե մեդալի համար կպայքարեն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը։
65 կգ քաշային Գեղամ Գալստյանը պարտվել է քառորդ եզրափակչում, սակայն նրա մրցակիցը հասել է եզրափակիչ, որի արդյունքում Գալստյանը կպայքարի բրոնզե եզրափակիչ հասնելու համար։