Արցախի բնակիչը վառել է այգու խոտը և առաջացած հրդեհից ստացած այրվածքներից մահացել
Օգոստոսի 2-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչ՝ 1943թ. ծնված Կ.Հ-ն մաքրելու նպատակով վառել է իր տնամերձ այգու չոր խոտը, ինչի հետևանքով առաջացած հրդեհից ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։
Նա ժամը 11:30-ի սահմաններում այրվածքներից մահացել է: