Կանանց պայքարում ըմբշամարտի Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչն անհաջող է հանդես եկել (տեսանյութ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանն ունեցել է մեկ ներկայացուցիչ, որն անհաջող է հանդես եկել:
Ժենյա Խաչատրյանն ուժերը փորձել է 59 քաշային կարգում եւ մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել է հունգարացի Էրիկա Բոգնարին: Հունգարացի ըմբիշն էլ իր հերթին 1:12 հաշվով պարտություն է կրել հաջորդ փուլում: