Բանտերում բունտ է հասունանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում լուրջ դժգոհությունները հնարավոր է վերածվեն բունտի: Բանն այն է, որ արդեն մեկ ամսից ավել է, ինչ դատապարտյալները հացադուլ են հայտարարել իրենց դեմ հարուցված քրեական գործերի և անարդարացիորեն անազատության մեջ պահելու համար:
Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում խնդիրները լուծելու առումով որևէ քայլ չի իրականացվում, անձերն են փոխվել, սակայն դատապարտյալների կյանքում որևէ բան չի փոխվել:
Ինչևէ, «Ժողովուրդ» թերթն այս թեմայով զրուցել է «Նուբարաշեն» ՔԿՀ նորաշանակ պետ Էդուարդ Գրիգորյանի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում