Հարկատուների վճրարումներն աճել են. 178,6 մլրդ դրամից հասնել են 268 մլրդ դրամի. Արեն Մկրտչյան
Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
«89.4 մլրդ դրամի աճ
2018-ի 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճել են 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի կամ աճելով 89.4 մլրդ դրամով։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 64,5 մլրդ դրամով»,- գրել է նա: