Յուրի Խաչատուրովի փոխարեն առաջարկել են Վաղարշակ Հարությունյանին
Յուրի Խաչատուրովի փոխարեն առաջարկել են Վաղարշակ Հարությունյանին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, հայտնում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:
ՀՀ իշխանությունները Վ. Հարությունյանի թեկնածությունը դիտարկելով՝ փորձում են սիրաշահել ռուսական կողմին՝ հաշվի առնելով Վ. Հարությունյանի փորձառությունը, անցած պրոֆեսիոնալ ճանապարհը և ռուսական կողմի՝ նրա նկատմամբ դրական վերաբերմունքը։
Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, Վ. Հարությունյանը մերժել է առաջարկը՝ ասելով, որ նա այդ «խաղը չի խաղում»։