Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտները երդվեցին
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2.5-ամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում նաև հաճախել են ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։
Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն իրենց մշտական տեղակայման վայրն ու կմեկնեն զորամասեր՝ ղեկավարելու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ։