Մասնավոր բուհերի ոլորտում մեկ ամսում շատ լուրջ, կտրուկ փոփոխություններ կլինեն՝ փակում կամ օպտիմալացում
Կառավարության նիստի ավարտին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց՝ մասնավոր բուհերի ոլորտում պետք է գնանք շատ լուրջ, կտրուկ քայլերի, փակման, օպտիմալացման:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է. «մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կամ նրանց խոշորացման խնդիրը, կամ կտրուկ քայլեր կարվեն»,-ասաց նախարարը: