Գյուղվարկերի տույժ ու տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 4 միլիարդ 230 միլիոն դրամ
Գյուղացիական վարկերի տույժ ու տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 4 միլիարդ 230 միլիոն դրամի կարգի գումար է եղել, որոնցից մեծամասնությունը մեկ բանկի կողմից տրված վարկի դեպքում։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Հայտարարությունը արվել է, բանկերը հայտարարել են, գործընթացը սկսվել է։ Վարկային կազմակերպությունների մոտ ևս կան կուտակված տույժ ու տուգանքներ։ Պետք է հստակեցնել, որ խոսքը միայն տույժ ու տուգանքների մասին է»,–հայտնեց Արթուր Խաչատրյանը։
Նախարաը նշեց նաև՝ ժամկետանց վարկառուներից քանիսի հետ է կնքվել պայամանագիր, այդ թվերը չունեմֆ