Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. վարորդը փախուստի է դիմել
Այսօր, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է։
Մանրամասները՝ այստեղ: