Կրոնական առաջնորդներն ապացուցեցին՝ Թուրքիայում ճնշումներ կան. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների համատեղ հայտարարությանը, թե Թուրքիայում իրենց դեմ ճնշումներ չկան։
Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է. «Չեն թողնում ընտրենք մեր պատրիարքին, չեն թողնում վերաբացել հոգեւոր դպրոցը, չեն թողնում իրականացնել եկեղեցու խորհրդի ընտրությունները։ Մի բուռ մնացած ազգային փորքամասնությունների առաջնորդները «աղավնո դողով» ասում են, թե «ազատ են ապրում»։ Հենց այս հայտարարությունն էլ ապացուցում է, որ ազատ չենք ապրում Թուրքիայում»։