Հասունացել է նախագահի կողմից մարտի 1-ի հետաքննության վերաբերյալ հայտարարության պահը
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահի առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին նրանում, որ հանդիսանալով բարոյական, մտավոր հեղինակություն և նեղ, անմիջական քաղաքական շահերից ազատ լինելով, ինքն անկաշկանդ, սկզբունքային ու հավասարակշռված վերաբերմունք հայտնի երկրի կարևորագույն իրադարձությունների, առաջացած խնդրիների մասին: Այդ առումով հասունացել է իր կողմից մարտի 1 հետաքննության վերաբերյալ նախագահի հայտարարության պահը, սակայն դեռ ոչ մի բան չեմ լսել: Կարողա՞ Հայաստանից բացակայելու պատճառով բաց եմ թողել»: