Daily Mail-ի անդրադարձը՝ Գոհար Ավետիսյանի կատարած կերպարանափոխություններից մեկին (տեսանյութ)
Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի է մարդկանց զարմանալի կերպարանափոխման տեսանյութերով: Այդ տեսանյութերից մեկին անդրադարձել է Daily Mail-ը: Պարբերականը հրապարակել է25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիրեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:
Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը: Նա դա արել է կնոջ որդու խնդրանքով՝ որպես նվեր:
Արդյունքը տեսնելով՝ կինն ուղղակի ապշել է և չի կարողացել զսպել արցունքները: