Բակո Սահակյանը վերջին ճիգն է գործադրում հողատու Սերժին փրկելու համար. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է.
Արցախում հանցագործություների և կոռուպցիայի մեջ ներքաշված իշխանական մի նեղ շրջանակ Բակո Սահակյանի գլխավորությամբ սկսել է խաղալ ազգայնական տրամադրությունների վրա` ի դեպ այդ տրամադրությունների համար կեղծ հող նախապատրաստելով։
Հողատու Լևոնից օգնություն հայցող, նրա հետ առիթ֊անառիթ խորհրդակցող Բակո Սահակյանը վերջին ճիգն է գործադրում հողատու Սերժին փրկելու համար։ Արցախյան սերժանտների համար քաղցր են իշխանությունը, ապօրինի հարստացումը, թալանը։ Հանուն դրա նրանք պատրաստ են ամեն ինչի և օգտագործելու են ամեն մեթոդ։