Օգոստոսի 5-ին երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բոլոր էլեկրագնացներով կլինի անվճար
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:
Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով` ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: Այս տարի Հայաստանի երկաթուղայինները բացի մասնագիտական տոնից նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը: