Եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչև նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ
Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնը օգոստոսի 1-ին Մոսկվայում և Մերձմոսկվայում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչև նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գերատեսչության կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 1-ին Մոսկվայում սպասվում է շատ բարձր ջերմաստիճան՝ մինչև 30 աստիճան: Վտանգի «նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ գոյություն ունի տարերային աղետների եւ վնասի պատճառման հավանականություն: