Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. տուժողը զինծառայող է
Սյունիքի մարզում, հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15։00-ի սահմաններում 28-ամյա Անդրանիկ Խ.-ն իր վարած Opel Astra 90 XA 066 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Անդրանիկ Խ,-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Վարորդ Անդրանիկ Խ,-ն զինծառայող է։