Վրաստանում քաղաքացիների 75 տոկոսը դեմ է մարիխուանայի օրինականացմանը
Վրաստանի քաղաքացիների գրեթե 75 տոկոսը հանդես Է գալիս երկրում մարիխուանայի օրինականացման դեմ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Վրաստանի սահմնադրական դատարանը բավարարել Է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության ղեկավարների հայցը եւ որոշում Է կայացրել վերացնել վարչական պատիժը մարիխուանայի օգտագործման համար, քանի որ «մարիխուանայի օգտագործումն անձի ազատ զարգացման իրավունքն Է»:
Հարցման արդյունքների համաձայն, մարիխուանայի օրինականացման դեմ հանդես Է եկել հարցվածների 74 տոկոսը, այն պաշտպանել Է 18 տոկոսը, եւս 8 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Այն հարցին, թե քաղաքացին պետք Է արդյոք քրեորեն պատժվի թմրամիջոցների անձնական օգտագործման համար, հարցվածների 40 տոկոսը դրական պատասխան Է տվել, իսկ 56 տոկոսը՝ բացասական: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 8-ը. դրան մասնակցել Է ավելի քան 2,4 հազար մարդ: